Home » , » Մոռացեք իրանի, ոտքերի և կոնքերի հատվածում առկա ճարպերի մասին

Մոռացեք իրանի, ոտքերի և կոնքերի հատվածում առկա ճարպերի մասին

Written By Unknown on Friday, March 27, 2015 | 10:19 PM


Ինչպե՞ս մարմնի որոշակի հատվածում վերացնել ճարպերն այնպես, որ չվնասենք կազմվածքը: Healthyfoodteam.com կայքը ներկայացնում է այս խնդիրները լուծելու միջոց: Թևատակերի հատվածի ճարպեր Այս տեսակի ճարպերն ուղղակի թույլ չեն տալիս շոգ եղանակին կարճաթև շապիկներ հագնել: Սա կարող է վահանաձև գեղձի աշխատանքի խախտման նշան լինել: Խորհուրդ է տրվում այս դեպքում խուսափել վերամշակված սոյա, ճակնդեղ, հատապտուղներ, կաղամբ, բրոկոլի և դեղձ օգտագործելուց: Դրանք փոխարինեք սաղմոնով, սոխով, ձավարեղենով, ընկույզներով, թյունոսով: Եվ, իհարկե, սթրեսն ու անհանգստությունը խստիվ արգելվում են: Հորմոնները պատասխանատու են օրգանիզմում ճարպերի կարգավորման համար Դժբախտաբար, շատ կանայք հորմոնալ խախտումների թիրախ են դառնում: Հորմոնալ դիսբալանսը լինում է դիետաների, ֆիզիկական վարժությունների, օդի աղտոտման պատճառով: Այդ պատճառով մոռացեք արագ պատրաստվող սննդի մասին, զբաղվեք ֆիզիկական վարժություններով, խուսափեք սթրեսից և հաճախ մաքուր օդում եղեք: Կոնքերի և հետույքի ճարպեր Այս տեսակի ճարպերից կարելի է ազատվել, եթե ձեր դիետան հիմնված լինի յոգուրտի, բանջարեղենի, ձավարեղենի և մրգերի օգտագործման վրա: Սրա պատճառն էստրոգենի բարձր մակարդակն է: Նվազեցրեք ալկոհոլի և գազավորված ըմպելիքների, սուրճի օգտագործումը: Իրանի հատվածի ճարպեր Իրանի հատվածում առկա ճարպերը նշանակում են, որ ձեր օրգանիզմում ինսուլինը կարգավորված չէ: Այն նվազեցնելու համար կերեք բրոկոլի, ծովամթերք՝ այնպիսի համեմունքներով, ինչպիսիք են չիլին, դարչինը, խմեք կանաչ թեյ ամեն օր: Սա կմաքրի ձեր օրգանիզմը և կկարգավորի ինսուլինի մակարդակը:

 Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը 


SHARE

0 comments :

Post a Comment